Լրահոս

16.05.2012 17:59


Քննարկվել են հայ-էմիրաթյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են հայ-էմիրաթյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններում  Հայաստանի Հանրապետության դեսպան Գեղամ Ղարիբջանյանը հանդիպեց ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ- Մաքթումի հետ:

Զրույցի ընթացքում դեսպան Ղարիբջանյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցեց  փոխնախագահին:

Հանդիպմանը քննարկվեցին հայ-էմիրաթյան հատկապես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

ԱՄԷ փոխնախագահը հաջողություն մաղթեց դեսպանին և կարևորեց Հայաստանի հետ հետագա համագործակցության խորացումը:

Այս խորագրի վերջին նյութերը