Կառավարությունը խոստացել է, բայց բանկերը չեն տալիս
ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրում հատուկ միջոցառումներ են նախատեսված փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, որտեղ հատուկ տողով նշված է բիզնես ծրագրերի ընտրությունն ու ֆինանսավորումը:
Կառավարությունը Շիրակի մարզից հավանության է արժանացրել 2 ձեռնարկության գործարար ծրագիր, երկուսն էլ՝ Մարալիկ քաղաքից:
Առաջինն արդեն 10 տարի չգործող «Անի կաթ» ՓԲԸ-ն է, երկրորդը՝ Մարալիկի «Նայ-տեքս» բամբակամանվածքային ֆաբրիկան: Սակայն, ինչպես պնդում են այդ ընկերությունների ղեկավարները, մինչև այժմ որևէ ֆինանսավորում իրենք չեն ստացել:
«Անի կաթ» ՓԲԸ տնօրեն Յուրա Գաբրիելյանը նշել է, որ ինքն անձաբ բիզնես ծրագիրը ներկայացրել է կառավարություն, և խոստացել են աջակցել, որ մինչև գարուն գործարանը վերագործարկվի:
«Իմանալով կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին՝ դիմեցի ՓՄՁԱԿ (Փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության կենտրոն ), նրանք ինձ աջակցեցին, բիզնես ծրագիր գրեցինք, ներկայացրեցի կառավարություն: Կառավարությունը երաշախավորեց այդ ծրագիրը, ես դիմեցի բանկ՝ գումարը ստանալու համար (15 մլն դրամ): Սակայն մինչև այժմ որևէ պատասխան չկա։Ասում են, իբր բանկը մասնավոր է,և իրենք չեն կարող որևէ կերպ ազդել նրա վրա: Հիմա չգիտեմ՝ ե՞րբ կտան, կամ պատասխանը դրական կլինի՞, թե՞ ոչ»,- ասել է Յուրա Գաբրիելյանը:
Գրեթե նմանատիպ իրավիճակ է Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում:
«Նայ-տեքս» ԲԲԸ տնօրեն Հակոբ Աղաբեկյանն ասել է, որ իրենք նույնպես դիմել են կառավարությանը՝ վարկ սատանալու համար, սակայն սկզբից մերժել են. « Առաջին անգամ մեզ մերժեցին պարտքեր ունենալու պատճառով, հետո ասացին,թե վերանայել են։ Ու հիմա տեղյակ չեմ, թե ի?նչ է լինելու։ Որոշակի պատասխան կառավարությունից չունեմ»:
Ըստ տնօրենի՝ Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան հիմա աշխատում է իր հզորության ընդամնեը 10 տոկոսով, և 400 մլն դրամ վարկն իրեն անհարժեշտ է՝ տեխնիկական վերազինում կատարելու և ֆաբրիկայի հզորությունը մեծացնելու համար:
Կառավարությունը խոստացել է, բայց բանկերը չեն տալիս
ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրում հատուկ միջոցառումներ են նախատեսված փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար, որտեղ հատուկ տողով նշված է բիզնես ծրագրերի ընտրությունն ու ֆինանսավորումը:
Կառավարությունը Շիրակի մարզից հավանության է արժանացրել 2 ձեռնարկության գործարար ծրագիր, երկուսն էլ՝ Մարալիկ քաղաքից:
Առաջինն արդեն 10 տարի չգործող «Անի կաթ» ՓԲԸ-ն է, երկրորդը՝ Մարալիկի «Նայ-տեքս» բամբակամանվածքային ֆաբրիկան: Սակայն, ինչպես պնդում են այդ ընկերությունների ղեկավարները, մինչև այժմ որևէ ֆինանսավորում իրենք չեն ստացել:
«Անի կաթ» ՓԲԸ տնօրեն Յուրա Գաբրիելյանը նշել է, որ ինքն անձաբ բիզնես ծրագիրը ներկայացրել է կառավարություն, և խոստացել են աջակցել, որ մինչև գարուն գործարանը վերագործարկվի:
«Իմանալով կառավարության հակաճգնաժամային միջոցառումների մասին՝ դիմեցի ՓՄՁԱԿ (Փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության կենտրոն ), նրանք ինձ աջակցեցին, բիզնես ծրագիր գրեցինք, ներկայացրեցի կառավարություն: Կառավարությունը երաշախավորեց այդ ծրագիրը, ես դիմեցի բանկ՝ գումարը ստանալու համար (15 մլն դրամ): Սակայն մինչև այժմ որևէ պատասխան չկա։ Ասում են, իբր բանկը մասնավոր է, և իրենք չեն կարող որևէ կերպ ազդել նրա վրա: Հիմա չգիտեմ՝ ե՞րբ կտան, կամ պատասխանը դրական կլինի՞, թե՞ ոչ»,- ասել է Յուրա Գաբրիելյանը:
Գրեթե նմանատիպ իրավիճակ է Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկայում:
«Նայ-տեքս» ԲԲԸ տնօրեն Հակոբ Աղաբեկյանն ասել է, որ իրենք նույնպես դիմել են կառավարությանը՝ վարկ սատանալու համար, սակայն սկզբից մերժել են. « Առաջին անգամ մեզ մերժեցին պարտքեր ունենալու պատճառով, հետո ասացին, թե վերանայել են։ Ու հիմա տեղյակ չեմ, թե ի?նչ է լինելու։ Որոշակի պատասխան կառավարությունից չունեմ»:
Ըստ տնօրենի՝ Մարալիկի բամբակամանվածքային ֆաբրիկան հիմա աշխատում է իր հզորության ընդամնեը 10 տոկոսով, և 400 մլն դրամ վարկն իրեն անհարժեշտ է՝ տեխնիկական վերազինում կատարելու և ֆաբրիկայի հզորությունը մեծացնելու համար:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի