Լրահոս

16.05.2012 17:26


Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկում է միասին մշակել հստակ չափորոշիչներ

Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկում է միասին մշակել հստակ չափորոշիչներ

Ընդհանուր առմամբ դրական գնահատելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի ներկայիս կարգավորումները, այդուհանդերձ դեռևս մտահոգիչ են օրենսդրության կիրառման հետ կապված մի շարք խնդիրներ: Մաշտոցի պուրակում անցկացված հավաքների ընթացքում ծագած խնդիրները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ հայտարարած Ա. Վարդանյանի գանգատները վկայում են, որ հավաքների անցկացման ընթացքում դեռևս հստակեցման կարիք ունեն Ոստիկանության աշխատակիցների և հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հավաքների ազատության իրավունքի իրացման վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ ԿԱ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ ներկայացնելով վիճահարույց խնդիրների վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները: Նպատակ ունենալով համապատասխան օրենսդրության կիրառումը կանխատեսելի դարձնել հավաքների կազմակերպիչների և մասնակիցների համար՝ Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բոլոր վիճահարույց հարցերը, ինչպես նաև համատեղ մշակել ու հրապարակել հստակ չափորոշիչներ, որոնք կստեղծեն իրական հնարավորություն՝ ապագա հավաքների ժամանակ խուսափելու անցանկալի միջադեպերից և մարդկանց իրավունքների խախտումներից:

Պաշտպանի աշխատակազմ

Այս խորագրի վերջին նյութերը