Լրահոս

25.05.2009 18:48


Նորվեգիայի դեսպանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին է հանձնել իր հավատարմագրերի պատճենը

Նորվեգիայի դեսպանը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին է հանձնել  իր հավատարմագրերի պատճենը

Մայիսի 25-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Նորվեգիայի նորանշանակ դեսպան Կնուտ Հոուգին (Mr. Knut Houg ) (նստավայրը՝ Մոսկվա) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց դեսպանին դիվանագիտական առաքելության կատարման գործում՝ հույս հայտնելով, որ նոր դեսպանի նշանակումը կնպաստի Հայաստանի և Նորվեգիայի միջեւ  համագործակցության ընդլայնմանը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով: Նախարարը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Նորվեգիայի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացմամբ ու խորացմամբ:

            Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների միջև փոխայցելությունների ակտիվացումը, առևտրատնտեսական, կրթական և մշակութային հարաբերությունների հետագա զարգացումը:

            Նախարար Նալբանդյանը և դեսպան Հոուգը անդրադարձան նաև մի շարք տարածաշրջնային և միջազգային խնդիրների:

            Տեղեկանք : Կնուտ Հոուգն ավարտել է Օսլոյի համալսարանը: Քաղաքական գիտությունների թեկնածու է, ռուսաց լեզվի և պատմության մասնագետ: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել Նորվեգիայի ԱԳՆ-ում և արտերկրում Նորվեգիայի դիվանագիտական ներկայացուցչություններում: 2001-2004 թթ. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Նորվեգիայի արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, 2005թ.՝ Լեհաստանում Նորվեգիայի դեսպան, իսկ 2009թ.՝ Ռուսաստանի Դաշնությունում Նորվեգիայի դեսպան: Կնուտ Հոուգն ամուսնացած է, ունի երեք երեխա:        

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը