Լրահոս

16.05.2012 16:26


«Հայաստանում առկա է այլընտրանքային ուժի կամ անձի վակուում». քննարկում

«Հայաստանում առկա է այլընտրանքային ուժի կամ անձի վակուում». քննարկում

Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած հերթական քննարկմանը լրագրողներ Հարություն Հարությունյանը, Թաթուլ Հակոբյանը և Դերենիկ Մալխասյանը խոսել են Ազգային ժողովի հավանական պատկերի մասին:

Թաթուլ Հակոբյանի համար անհեթեթություն է, երբ մի ուժ, ունենալով մեծամասնություն, առաջարկում է կիսել իր պորտֆելները, և ավելի շատ մեղավոր են այն ուժերը, որոնք ընդունում են այդ առաջարկը:

–ՀՀԿ–ն պորտֆելները կիսում է, որպեսզի ապահով, անցնցում, երկրորդ անգամ հեշտ, անարյուն ճանապարհ հարթի դեպի Բաղրամյան 26,-ասել է նա:

Դերենիկ Մալխասյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանն այնպիսի իրավիճակ է փորձում ձևավորել, որ քաղաքական ուժերը նախագահական ընտրություններին իրեն չխանգարեն, իսկ իշխանություններն ընտրությունները կեղծել են ոչ թե ընտրակաշառքների, այլ ընտրացուցակների միջոցով.

Հայաստանում առկա է այլընտրանքային ուժի կամ անձի վակուում։

Հարություն Հարությունյանն էլ ասել է, որ չի հիշում մի համապետական ընտրություն, երբ մեկ շաբաթից ավելի «լռության օր» եղած լինի։ Հիմա սպասում են երկրի նախագահի «մեսիջին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը