Անդրանիկ Թևանյան. «Փորձ է արվում ստեղծել մեկի ձեռքում կենտրոնացված տնտեսություն»
Երևանում կազմակերպված Բարձրաստիճան տնտեսագիտական ֆորումի ժամանակ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Թևանյանն ասել է, որ Հայաստանում ձևավորված տնտեսական հարաբերություններն ինքնին ճգնաժամաստեղծ են։ Պարզապես, մինչև տնտեսական ճգնաժամը, դա այդքան էլ ակնհայտ չէր, քանի որ արտերկրից ստացվող տրանսֆերտները թույլ չէին տալիս զգալ։ Այլ կերպ ասած՝ մեր տնտեսությունը դարձել էր թմրամոլ։
Անդրանիկ Թևանյանը Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացումը բաժանել է երեք փուլի։ Առաջինը հետանկախական շրջանն է (կապիտալի նախնական կուտակման փուլ, երբ տեղի էր ունենում սեփականության տրանսֆորմացիա)։ Երկրորդը 1998թ. սկսված՝ 1-ին փուլի խնդիրների խորացումն էր, խորացան հակամրցակցային հարաբերությունները։ Հայաստանում պայմանականորեն ձևավորվեց բիզնեսի երեք շերտ՝ փոքր, միջին և խոշոր։
-Խաղի կանոնը հետևյալն էր՝ փոքր բիզնեսն ազատորեն կարող էր զարգանալ և դառնալ միջին, միջին բիզնեսից դեպի խոշոր տանող ճանապարհը փակ էր՝ բետոնապատված կամ՝ չինական պարսպով պատնեշված։ 2008թ. նոր իշխանությունը հայատարարեց, որ երկրորդ սերնդի բարեփոխում պետք է իրականացնի, սակայն ընտրվեց ճիշտ հակառակ մոդելը։ Եվ այդ փուլը ես անվանում եմ չինովնիկանական, վարչաբյուրոկրատական կամ իշխանական կապիտալիզմի փուլ։ Այն ձևով շուկայական, բայց բովանդակությամբ վարչահրամայական, պլանային սովետական տնտեսություն է, որի հիմքերը սկսեցին դրվել 2007թ., երբ որ ձևավորվեց նոր խորհրդարանը,- ասել է Ա. Թևանյանը՝ հավելելով, որ խորհրդարանն արտահերթ ընդունեց «Պարզեցված հարկի մասին օրենքնում» փոփոխությունները, որով հարվածի տակ դրվեցին մոտ 26 000 տնտեսվարող սուբյեկտներ։ Դրանից հետո՝ 2008թ., ընդունվեց մի բյուջե, որի ծախսային մասն ավելի քան 820 մլն դոլարով ավելին էր, քան 2007թ.-ինը.
-Տնտեսական խաղի կանոնները չփոփոխելու պայմաններում դա փաստացի հարկային բեռի լուրջ ավելացում էր տնտեսվարողի համար։ 2008թ., կարելի է ասել ,ամբողջովին քանդվեց փոքր ու միջին բիզնեսը, և հիմքերը դրվեցին, որ հիմա էլ խոշորի հանդեպ նույնն անեն։ Այո՛, արվելու է, որովհետև բոլշևիկյան տնտեսական քաղաքականությունը չի ենթադրում բիզնեսի որևէ շերտ, այլ ենթադրում է մեկ մարդու տնտեսություն։
Ա.Թևանյանը նկատել է, որ կառավարությունն այժմ այլևս չի խոսում տարածաշրջանային տարատեսակ կենտրոններ դառնալու և նմանատիպ այլ ծրագրերի մասին, այլ խոսում է միայն հարկային տեռորի մասին, որովհետև բյուջե գումար հավաքելով՝ փորձ է արվում իշխանությունը պահել։
-Դրանք հակաճգնաժամային քաղաքականության հետ կապ չունեն։ Ավելին, այս տնտեսական ճգնաժամը, կարելի է ասել, մեզ փրկում է։ Եթե այն չլիներ, ապա տնտեսությունը մեկ մարդու ձեռում կենտրոնացնելու՝ իշխանության բոլոր մտադրություններն ավելի արագ էին իրականություն դառնալու։ Հիմա տնտեսական ճգնաժամն այդ իրենց թույլ չի տա։ Այն մոդելը, որը Հայաստանում ցանկանում են կիրառել, շատ լուրջ գումար է պահանջում, որպեսզի կարողանան սոցիալական բալանսն ապահովել։ Հայաստանում փող չկա, դրա համար էլ դրսերից վարկ են ուզում։ Ընդ որում՝ ցանկացած տոկոսի տակ պատրաստ են ստորագրել, միայն թե փող լինի, որովհետև այն հնարավորություն կտա Հայաստանում տնտեսության վերաբաշխում իրականացնել։ Այսպիսով, միջազգային տնտեսական ճգնաժամը Հայաստանի ամենալուրջ տնտեսական օպոզիցիան է՝ վիրտուալ, և դա մեր փրկությունն է։ Չկա չարիք՝ առանց բարիքի,- նշել է Ա. Թևանյանը։

Արեգնազ Մանուկյան