Կրթաթոշակ Գերմանիայում ուսանելու և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար
2012/2013 ուս. տարվա համար DAAD (Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծրագրի) կողմից հայ գիտնականներին և ուսանողներին շնորհվել է 89 կրթաթոշակ` Գերմանիայում ուսանելու և գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: Ընդհանուր առմամբ ԳԴՀ-ի կողմից հայերին շնորվել 2011/2012 ուս. տարիների համար՝ 258 անհատական կրթաթոշակ:
Մայիսի 17-ին՝ Ժամը 16:00-ին Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան պարոն Հանս-Յոխեն Շմիդթը DAAD կրթաթոշակակիրներին կշնորհի Գերմանիայում ուսանելու և գիտական հետազոտություններ կատարելու վկայագրերը:
Կրթաթոշակակիրներին իր ողջույնի խոսքը կհղի ՀՀ ԿԳ նախարար պարոն Արմեն Աշոտյանը:
Անկախացումից ի վեր ավելի քան 2000 հայեր կրթաթոշակներ են ստացել Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի կողմից: Նշված ժամանակահատվածում DAAD–ն Հայաստանում կրթական ծրագրերի իրականացման համար ներդրել է ավելի քան 8 միլիոն եվրո: