Լրահոս

16.05.2012 13:34


Փորձագետ. «Ինչո՞ւ սեռական փոքրամասնությունների հարցը սկսեց բորբոքվել ԱԺ ընտրություններից 2 օր անց»

Փորձագետ. «Ինչո՞ւ սեռական փոքրամասնությունների հարցը սկսեց բորբոքվել ԱԺ ընտրություններից 2 օր անց»

«Ինչո՞ւ սեռական փոքրամասնությունների հարցը սկսեց բորբոքվել խորհրդարանական ընտրություններից 2 օր և Մաշտոցի պուրակի պայքարում տարած հաղթանակից 1 շաբաթ անց: Ինչո՞ւ է փորձ արվում հարցը կապել Շուշիի ազատագրման 20-ամյակի հետ: Ինչո՞ւ հենց այս փուլում ուշադրության կենտրոնում է հենց այդ հարցը, երբ 20 տարի շարունակ Հայաստանում նվաստացուցիչ վիճակում են գտնվում հաշմադամները, թոշակառուները և ընդհանրապես սոցիալապես անապահով խավը, սահմանամերձ գյուղերը և ընդհանրապես գյուղացիները, բնապահպանական հարցերն ու ազգային արժեքները: Ստացվում է, որ բոլոր երգերը երգեցինք, մնաց սարի սմբուլը»,–այսօրվա ասուլիսին նման հարցադրումներով է հանդես եկել կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ անդրադառնալով DIY ակումբի շուրջը բարձրացված աղմուկին։ Ըստ բանախոսի՝ այդ ամենը նպատակ է հետապնդում հասարակության ուշադրությունը շեղել երկրում առկա լուրջ խնդիրներից: «Կա միտումնավոր խառնաշփոթ, և իրավիճակն ուղղորդվում է որոշ ուժերի կողմից: Այլապես անտրամաբանական է հասարակության չնչին տոկոսը կազմող սեռական փոքրամասնությունների ակումբի հարցն ուշադրության կենտրոնում պահելն այն դեպքում, երբ երկրում ունենք 35 տոկոս աղքատներ և 20 տոկոսից ավելի ծայրահեղ աղքատներ»,–ասել է փորձագետը։

 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը