Արամ Կարապետյանը մասնակցելու է նախագահական ընտրություններին
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ ինքը մտադիր է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրվել։
Նա կարծում է, որ փոփոխություններ կկարողանա իրականացնել միայն այնպիսի նախագահը, ով կապված չէ ներկայիս քաղաքական էլիտայի հետ։
Արամ Կարապետյանի կարծիքով՝ նոր նախագահը պետք է ցրի խորհրդարանը և խորհրդարանական նոր ընտրություններ հայտարարի։ Միաժամանակ նա նշել է, որ ցանկացած դեպքում խորհրդարանական մեծամասնությունը խնդիրներ չի կարող ստեղծել նոր նախագահի համար.
–Ցավոք սրտի, երբ որ մեզ մոտ նախագահ է փոխվում, խորհրդարանական մեծամասնությունը շատ հանգիստ դառնում է խորհրդարանական փոքրամասնություն,–ասել է Արամ Կարապետյանը։
Այսինքն՝ մեծամասնություն կազմող կուսակցության անդամները հեշտությամբ կարող են փոխել իրենց կուսակցությունը։

7or.am