Արա Աբրահամյան. «Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է լինի բոլոր ոլորտներում»
-Ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է ընթանա ոչ միայն երկու նախագահների և արտգործնախարարների միջև, այլ նաև հասարակության շրջանում,- ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, նման կարծիք է հայտնել «Ռուսաստանի հայերի միության» ներկայացուցիչ, «Հայերի համաշխարհային կոնգրեսի» նախագահ Արա Աբրահամյանը։
-Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը պետք է լինի բոլոր ոլորտներում ՝ մշակույթ, հասարարակական կազմակերպություններ, բիզնես։ Այդ դեպքում հարցերը կլուծվեն ավելի հեշտ, և այդ ժամանակ Թուրքիայում մենք կունենանք ընկերներ, որոնք իրենց ղեկավարությանը կարող են բացատրել հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը,- ասել է նա։
Արա Աբրահամյանն ընդգծել է, որ հայաստանյան կողմը, հաճախ խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման մասին, կարծիք է հայտնում սահմանների բացման անհրաժեշտության և տարածքների վերադարձման մասին, ինչը դժվարեցնում է շփումների կարգավորման գործընթացը։ Աբրահամյանի խոսքերով՝ ծայրաստիճան դժվար է վերականգնել կտրված հարաբերությունները, և պետք չէ սպասել, թե Թուրքիան կամ նրա նախագահը հեշտությամբ կլուծեն այդ հարցը։
-Նախագահը միայնակ չի բացի սահմանը, նրա հետևում պետություն է կանգնած, և դա մենք պետք է հասկանանք,- հայտարարել է Աբրահամայանը։
Նա նաև քննադատել է ԱՄՆ-ում հայկական սփյուռքի միասնականության բացակայությունը՝ ընդգծելով, որ շատ հայկական կազմակերպություններ, փախանակ ռուսական սփյուռքի նման՝ ԱՄՆ-ի նախահգահի հետ համատեղ աշխատեն և հայերին հուզող խնդիրները բարձրացնեն, թշնամաբար են տրամադրված միմյանց նկատմամբ։