Լրահոս

16.05.2012 11:14


Զենք-զինամթերք

Զենք-զինամթերք
Մայիսի 15-ին՝ ժամը 15։35-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Կենտրոնականի բաժին և հայտնել, որ զենք-զինամթերք ունի և թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում՝ աղբարկղի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է «Կարաբին» ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
***
Մայիսի 15-ին՝ ժամը 13։50-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս և հայտնել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին՝ թունելում, զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ականանետային ական, ազդանշանային հրթիռ և «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 215  փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Մայիսի 15-ին, ժամը 16.10-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ զինամթերք է թողնում Մամիկոնյանց փողոցի թիվ 40 շենքի հարևանությամբ գտնվող աղբարկղերի մոտ:
Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 4  պայթուցիչ, «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի`  6, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի` 60 և 7,62 մմ տրամաչափի 51  փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
***
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, ոստիկանության Սևանի բաժին է ներկայացել Սևան քաղաքի 53-ամյա մի բնակչուհի  և հանձնել  «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 91  փամփուշտ, «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի,   նռնակի պայթուցիչ և ինքնաձիգի պահունակ:
Նշանակվել է փորձաքննություն:
 

Այս խորագրի վերջին նյութերը