Լրահոս

25.05.2009 17:55


Բախար Մուրադովայի պատասխանը Հովիկ Աբրահամյանին

Բախար Մուրադովայի պատասխանը Հովիկ Աբրահամյանին

Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Բախար Մուրադովան պատասխանել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին։ Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը դժգոհ էր Սանկտ-Պետերբուրգում կայացած, ԱՊՀ 32-րդ Միջխորհրդարանական վեհաժողովի բացման նիստի ժամանակ Մուրադովայի արած հայտարարությունից, որում նա Հայաստանի քաղաքականությունը անվանել էր «օկուպացիոն»։ Հովիկ Աբրահամյանը բողոք-նամակով դիմել էր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քարտուղար Ժոաո Սոառեշին։ Բախար Մուրադովան, այս նամակի հետ կապված, «Новости-Азербайджан»-ին մասնավորապես ասել էր հետևյալը. «Կարծում եմ, որ Հայաստանի խորհրդարանը, և հատկապես նրա նախագահը, դատելով Սոառեշին ուղղված նրա նամակի բովանդակությունից, ևս մեկ ամգամ ցույց տվեցին, որ Հայաստանը չի պատրաստվում հադես գալ կառուցողական դիրքերից»։

 

Այս խորագրի վերջին նյութերը