Մայիսի 17-ին լրանում է աշխատանքից Զոլյանին ազատելու հրամանի մեկամսյա ժամկետը
«Հրապարակ»–ը գրում է, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը դիմել է ՀՀ վարչական դատարան, բայց ոչ թե աշխատանքից իրեն ազատելու հրամանի դեմ, այլ կրթության և գիտության նախարարության կողմից Բրյուսովում կատարված ստուգումների հետևանքով ապրիլի 12-ին կայացված ակտը վիճարկելու համար: Ըստ այդ ակտի՝ բուհում խախտումներ են հայտնաբերվել, սակայն իրեն աշխատանքից ազատելու հիմքում այդ ակտը չի դրվել, այլ նրա արտասահման մեկնելը առանց Արմեն Աշոտյանի թույլտվության: Զոլյանը հայցադիմումում նշել է, որ ԿԳՆ-ն ստուգումների ժամանակ ակնհայտորեն գերազանցել է իրեն վերապահված լիազորությունները, և ակտը հակասում է ՀՀ օրենսդրությանը: Ի դեպ, մեկ օրից՝ մայիսի 17-ին, լրանում է աշխատանքից Զոլյանին ազատելու հրամանի մեկամսյա ժամկետը, և ցանկության դեպքում անգամ Զոլյանն այլևս հնարավորություն չի ունենա դատարանում վիճարկել Աշոտյանի հրամանը: