Լրահոս

16.05.2012 08:55


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ քննարկվել է ՍԴ-ում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարի հետ քննարկվել է ՍԴ-ում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցը

Մայիսի 15-ին Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցի նախապատրաստման հարցը: Լևոն Զուրաբյանը ներկայացրել է ընտրությունների ժամանակ Կոնգրեսի կողմից արձանգրված ընտրակեղծիքների պատկերը, ուռճացված ընտրացուցակների հարցը, ընտրություններին  քաղաքացիների  մասնակցության պաշտոնապես հրապարակված թվի անհամապատասխանությունը Հայաստանի  ժողովրդագրական ցուցանիշներին, քվեարկության օրը կատարված պետականորեն կազմակերպված ընտրակաշառքի բաժանումն ու ընտրողների համատարած ահաբեկումը, ինչպես նաև զանգվածային բազմակի քվեարկությունը, ինչի հետևանքով ընտրությունների արդյունքներն ամբողջությամբ կեղծվել են:

 Քննարկվել են նաև ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի աշխատանքի արդունքները, ինչպես նաև Սահմանադրական դատարանում ԱԺ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հայցի հետ կապված հարցեր:  

Այս խորագրի վերջին նյութերը