Լրահոս

25.05.2009 17:30


Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել է Բակո Սահակյանին

Ժիրայր Սեֆիլյանը քաղաքացիություն ստանալու խնդրանքով դիմել է Բակո Սահակյանին

Մայիսի 25-ին «Հայ կամավորականների համախմբում» ազգային քաղաքական նախաձեռնության համակարգող, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը դիմել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին ԼՂՀ քաղաքացիություն ստանալու խնդրանքով:
Դիմումի մեջ մասնավորապես նշվում է.

«Հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանի հանրապետության քաղաքացի դառնալու իմ դիմումը հայտնի պատճառով մերժվում է, և առկա են անհաղթահարելի խոչընդոտներ, ուստի դիմում եմ Ձեզ ստանալու ԼՂՀ քաղաքացիություն»:

-Փորձելու եմ ամեն ինչ անել, որ կարգավորվի այս խնդիրը։ Հույս ունեմ, որ վերջ ի վերջո պարոն Սահակյանը կգիտակցի և այս խնդիրը դրական լուծում կստանա,-«7օր»-ին ասել է Ժիրայր Սեֆիլյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը