Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիայի հետ
Մայիսի 25-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հանդիպել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիայի հետ, որը գլխավորում է հայ-վրացական սահմանի սահմանազատման բանակցությունները վարելու նպատակով Երևան ժամանած աշխատանքային խումբը:
Ողջունելով հյուրին՝ Շավարշ Քոչարյանը դրական է գնահատել հայ-վրացական ակտիվ և կանոնավոր քաղաքական երկխոսությունը և նշել, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերություների խորացման համար:
Փոխնախարարները հանգամանալից զրույց են ծավալել երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ, քննարկել են հայ-վրացական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչություն