Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին
Մայիսի 15-ին Մոսկվայում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:
Նախարարների հանդիպման օրակարգում էին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման քսանամյակին և ՀԱՊԿ տասնամյակին նվիրված Հավաքական անվտանգության խորհրդի` մայիսի 15-ին կայանալիք հոբելյանական նստաշրջանին ներկայացվելիք հարցերը:
ՀԱՊԿ արտգործնախարարներն անդրադարձան միջազգային և տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ կազմակերպության մասնակից պետությունների դիրքորոշումների համադրմանն առնչվող հարցերի: