Քաղաքական

15.05.2012 11:01


Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հարցերին չի պատասխանում

Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հարցերին չի պատասխանում

Երեկ «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ մայիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Ժառանգության» կենտրոնական շտաբում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա հետընտրական հայտարարությամբ:

Այսօր, սակայն, լրագրողների հետ նախատեսված այդ հանդիպումը չեղյալ է համարվել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունն էլեկտրոնային տարբերակով է փոխանցվել լրատվամիջոցներին։

«7օր»–ը «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից հետաքրքրվել է, թե այս փոփոխության պատճառը ո՞րն է։ Նա պատճառաբանել է, թե առանց այդ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը չէր պատասխանելու լրագրողների հարցերին, քանի որ հանդիպման ձևաչափը զուտ հայտարարության ընթերցմամբ պետք է սահմանափակվեր։ Իսկ թե ինչո՞ւ «Ժառանգության» ղեկավարը չի ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, ըստ Խուրշուդյանի՝ քանի որ շատ հարցերի պատասխան մինչ այժմ տրվել է, իսկ ԶԼՄ-ներին հուզող մնացած բոլոր հարցերի պատասխանը կտրվի հունիսի 2–ին՝ «Ժառանգության» համագումարում ու դրանից հետո:

 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը