Լրահոս

15.05.2012 10:04


Ներողություն «Հանգչի՛ր խաղաղությամբ, Ֆերգի»–ի համար

Ներողություն «Հանգչի՛ր խաղաղությամբ, Ֆերգի»–ի համար

Անգլիական «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը  ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդ»–ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնից վիրավորական պաստառի համար, որը «Մանչեսթեր Սիթի»-ի  չեմպիոնական տոնակատարության ժամանակ գլխավերում բարձրացրել էր թիմի ռմբարկու Կառլոս Տևեսը,  ով ժամանակին հանդես էր գալիս Ֆերգյուսոնի թիմում: Պաստառի վրա գրված է եղել «R.I.P Fergie» (Հանգչի՛ր խաղաղությամբ, Ֆերգի): Անգլիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դա պատասխանն է Ֆերգյուսոնի արած այն հայտարարությանը, թե քանի դեռ ինքը ողջ է, «Մանչեսթեր Սիթին»  չի դառնա Անգլիայի չեմպիոն: 

Ֆերգյուսոնից ներողություն է խնդրել նաև Տևեսը։ Նա  ասել է, թե «հուզված է եղել, սակայն չի ցանկացել վիրավորել Սըր Ալեքսին, քանի որ հիանում է նրանով»։

Այս խորագրի վերջին նյութերը