Լրահոս

25.05.2009 16:30


Համանախագահները մինչև հունիսի 4–ը կայցելեն տարածաշրջան

Համանախագահները մինչև հունիսի 4–ը կայցելեն տարածաշրջան

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման նախապատրաստման նպատակով, շուտով տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Այդ մասին, ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, ասել է ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան։ Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանում կլինեն մինչև հունիսի 4-ը։ Բրայզան նշել է, որ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպման դեպքում, համանախագահները հուսով են, որ երկու երկրների ղեկավարները կշարունակեն Պրահայում հիմք դրված կառուցողական բանակցությունները։ Բրայզայի խոսքերով՝ համանախագահների համատեղ աշխատանքը հաջողված է։ «Չնայած Վրաստանի հարցում ունեցած մեր տարաձայնություններին, ԱՄՆ-ը և Ռուսաստանը արդյունավետ համագործակցում են Լեռնային Ղարաբաղի հարցում»,-ասել է ամերիկացի համանախագահը։

Ըստ REGNUM-ի։

 

Այս խորագրի վերջին նյութերը