ՄԻՊ-ԵԱՀԿ/ԵԳ ընտրաանգործության և Տիկին Էշթոնի ողջույնների մասին
«Թեժ գիծ, արագ արձագանքման խմբեր, իրավական աջակցություն, վարույթների հարուցում» – առ այսօր մեր ականջները ողողող այս եզրույթները ՄԻՊ-ի ընտրաբառապաշարից են՝ գեղեցիկ, սակայն ծաղրին հասնող, անարդյունք:
Բերենք այդ պատկերը մեր օրինակից՝
նախընտրական քարոզչության ամենաթեժ պահին, ՄԻՊ «թեժ գծին» ահազանգել ենք, որ Հանրային ռադիոյի «Ռադիոլուրը» հենց այս ահազանգման պահին լուսաբանում է ՀՀ Վարչապետի աշխատանքային գործունեությունը, որն ակնհայտորեն հակասում է ԸՕ 22-րդ հոդվածի պահանջներին:
Պատասխանել են՝ «մասնագետը Ձեզ կզանգահարի», ինչն առ այսօր չի իրականացել:
ապրիլի 18-ին ՄԻՊ-ին գրավոր ներկայացրել ենք բողոք 62 խախտման մասին:
Պատասխանել են՝ «ընդունել ենք վարույթ» և առ այսօր ոչ մի պատասխան:
մայիսի 13-ին ՄԻՊ «թեժ գծին» ահազանգել ենք, որ ԿԸՀ խախտելով ԸՕ պահանջները չի քննել մեր բողոքները, իսկ հետագայում նաև, թույլ չի տվել մասնակցել այդ բողոքների քննման ԿԸՀ նիստին և ամփոփել է ընտրության արդյունքները:
Պատասխանել են՝ «այսօր ոչ աշխատանքային օր է, վաղը կպատասխանենք:
«Վաղն էլ» պատասխանել են, որ կպատասխանեն:
մայիսի 13-ին ՄԻՊ «թեժ գծին» ահազանգել ենք, որ ԿԸՀ-ն առանց դիտորդի բողոքը քննելու ամփոփել է ընտրության արդյունքները:
Պատասխանել են՝ նույն է, այն է՝ .......կպատասխանեն:
Ասում են՝ Զեկույց են նախապատրաստում՝ միայն պարզ չէ թե ում կամ ինչի համար: Ասում են՝ գալիք ընտրություններն ավելի «ազատ ու արդար» անցկացնելու համար:
Պատկերացնու՞մ եք՝ 1,7 մլն եվրո՝ այս անգործության համար, այն էլ՝ դա իրականացնում է մի մարմին, որն ունի 3 անդամ ԿԸՀ-ում, այսինքն՝ ինքն իրենից է մեզ իբր պաշտպանում:
Ինչևէ, այս ծաղրուծանակի իմաստը պարզ է՝ կեցցե «ազատ ու արդար» ընտրությունը /Հ.Գ./.:
Սակայն, մի՞թե ԵՄ միլիոնների նպատակը հենց դա է՝ հայաստանցուս վնաս պատճառելը.....գուցե ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը պարզաբանի իր այդ ծրագրի իրական նպատակը /http://www.osce.org/yerevan/88994/:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/ ԸՕՎՀ Հանձնաժողով
ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Ընդլայնման ու եվրոպական հարևանության հարցերով ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարություն են արել Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵՄ խորհրդի մամլո ծառայությունից, հայտարարության մեջ մասնավորապես նշված է.,Եվրոպական միությունը ողջունում է մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցը: Մենք ողջունում ենք թափանցիկ և մրցակցային ընտրություններ անցկացնելուն ուղղված հայկական իշխանությունների ջանքերը:
ՄԻՊ-ԵԱՀԿ/ԵԳ ընտրաանգործության և Տիկին Էշթոնի ողջույնների մասին
«Թեժ գիծ, արագ արձագանքման խմբեր, իրավական աջակցություն, վարույթների հարուցում» – առ այսօր մեր ականջները ողողող այս եզրույթները ՄԻՊ-ի ընտրաբառապաշարից են՝ գեղեցիկ, սակայն ծաղրին հասնող, անարդյունք:
Բերենք այդ պատկերը մեր օրինակից՝
Պատասխանել են՝ «մասնագետը Ձեզ կզանգահարի», ինչն առ այսօր չի իրականացել:
Պատասխանել են՝ «ընդունել ենք վարույթ» և առ այսօր ոչ մի պատասխան:
Պատասխանել են՝ «այսօր ոչ աշխատանքային օր է, վաղը կպատասխանենք:
«Վաղն էլ» պատասխանել են, որ կպատասխանեն:
Պատասխանել են՝ նույն է, այն է՝ .......կպատասխանեն:
Ասում են՝ Զեկույց են նախապատրաստում՝ միայն պարզ չէ թե ում կամ ինչի համար: Ասում են՝ գալիք ընտրություններն ավելի «ազատ ու արդար» անցկացնելու համար:
Պատկերացնու՞մ եք՝ 1,7 մլն եվրո՝ այս անգործության համար, այն էլ՝ դա իրականացնում է մի մարմին, որն ունի 3 անդամ ԿԸՀ-ում, այսինքն՝ ինքն իրենից է մեզ իբր պաշտպանում:
Ինչևէ, այս ծաղրուծանակի իմաստը պարզ է՝ կեցցե «ազատ ու արդար» ընտրությունը /Հ.Գ./.:
Սակայն, մի՞թե ԵՄ միլիոնների նպատակը հենց դա է՝ հայաստանցուս վնաս պատճառելը.....գուցե ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը պարզաբանի իր այդ ծրագրի իրական նպատակը /http://www.osce.org/yerevan/88994/:
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն /ՀՊԱԿ/ ԸՕՎՀ Հանձնաժողով
Հ.Գ. - http://armenpress.am/arm/news/690834/em-n-koch-e-anum-hayastani-ishkhanutyunnerin-ev-ynddimutyany.html
18:20, 8 Մայիս, 2012