Լրահոս

15.05.2012 00:35


Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկվել է ԱԺ ընտրությունների արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը

Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկվել է ԱԺ ընտրությունների արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը

Մայիսի 14-ին Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ին կայացած ընտրությունները եւ դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը: 

 Լեւոն Զուրաբյանը դեսպանին է ներկայացրել ընտրությունների ընթացքում կատարված` պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության ամբողջ պատկերը: Զուրաբյանը նաեւ տեղեկացրել է Սահմանադրական Դատարան բողոքարկվելիք հայցի մասին, ինչպես նաեւ ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները:  

Այս խորագրի վերջին նյութերը