Այսօր մեկնարկել է հարսին ծեծի և խոշտանգումների ենթարկած սկեսուրի դատական նիստը
Այսօր Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց սկեսրոջ և ամուսնու կողմից բռնությունների ենթարկված Մարիամ Գևորգյանի գործով դատական նիստը։ Սույն գործով մեղադրյալի աթոռին է տուժածի սկեսուրը` 48-ամյա Հայկանուշ Միքայելյանը:
Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգում ամուսնու և սկեսրոջ կողմից 10 ամիս շարունակ ծեծի և խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանը վերադարձել է Հայաստան: Ըստ մեղադրական եզրակացության` Հայկանուշ Միքայելյանը 2005 թ. դեկտեմբեր ամսից մինչև 2008 թ. հուլիս ամսին ընկած ժամանակահատվածում, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը, իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող, Արտաշատ քաղաքի բնակչուհի Մելինե Բայաթյանին առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ։ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանն այսօր տուժող կողմի ներկայացուցչի միջնորդությամբ հետաձգել է այս գործով դատաքննությունը:
Այսօր մեկնարկել է հարսին ծեծի և խոշտանգումների ենթարկած սկեսուրի դատական նիստը
Այսօր Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց սկեսրոջ և ամուսնու կողմից բռնությունների ենթարկված Մարիամ Գևորգյանի գործով դատական նիստը։ Սույն գործով մեղադրյալի աթոռին է տուժածի սկեսուրը` 48-ամյա Հայկանուշ Միքայելյանը:
Հիշեցնենք, որ Սանկտ-Պետերբուրգում ամուսնու և սկեսրոջ կողմից 10 ամիս շարունակ ծեծի և խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանը վերադարձել է Հայաստան:
Ըստ մեղադրական եզրակացության` Հայկանուշ Միքայելյանը 2005 թ. դեկտեմբեր ամսից մինչև 2008 թ. հուլիս ամսին ընկած ժամանակահատվածում, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում գտնվող իրենց տանը, իր որդի Դավիթ Զիրոյանի հետ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող, Արտաշատ քաղաքի բնակչուհի Մելինե Բայաթյանին առանձին դաժանությամբ, սիստեմատիկաբար դիտավորությամբ հարվածներ է հասցրել, պատճառել ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ։ Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանն այսօր տուժող կողմի ներկայացուցչի միջնորդությամբ հետաձգել է այս գործով դատաքննությունը:
Հաջորդ նիստը մայիսի 29-ին է: