Լրահոս

14.05.2012 17:38


54 տարի առաջ գողացված ծաղիկները վերադարձվել են այգի

54 տարի առաջ գողացված ծաղիկները վերադարձվել են այգի

Ամերիկացի թոշակառուն խոստովանել է 54 տարի առաջ կատարած հանցագործությունը։ Մի քանի օր առաջ նա այգի է վերադարձրել ծաղիկներ, որոնք աճեցված են 54 տարի առաջ գողացած ծաղիկների արմատներից։ Ինչպես պատմել է 72–ամյա Բիլլ Թեյթլիֆը, 1958-ին նա այգուց ծաղիկները գողացել է, քանի որ Մայրերի օրվա կապակցությամբ ծաղկեփնջի համար գումար չի ունեցել։ Նա պատմել է, որ այդ ծաղիկները նվիրել է մորը, սակայն մինչև հիմա խղճի խայթ է զգացել ու վերջապես որոշել է քավել մեղքը։ Ոստիկանությունում թոշակառուի դեմ մեղադրանք չեն առաջադրել։ Իսկ այգում նրա ծաղիկները երախտագիտությամբ են ընդունել։ Թոշակառուն ասել է, որ հիմա արդեն ավելի լավ է զգում իրեն,  և ուրախ է, որ վերջապես ազատվել է ծաղիկները գողանալու մտատանջությունից։   

Այս խորագրի վերջին նյութերը