Լրահոս

14.05.2012 19:16


Բարեգործական համերգ Աթենքում

Մայիսի 12-ին Հունաստանում Հայաստանի դեսպանության հովանավորությամբ և Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի «Բենակի» թանգարանի սրահում տեղի ունեցավ հունահայ հանրաճանաչ կիթառահար Հակոբ Քոլանյանի բարեգործական մենահամերգը: Համերգից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Գյումրիում անցկացվող երիտասարդ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» ամենամյա միջազգային մրցույթ- փառատոնին:

Միջոցառմանը ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, արվեստագետներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հույն հանդիսատեսներ:

Համերգի առաջին մասում հնչեցին Ի.Ս.Բախի, Ա. Բարրիոսի, Մ.Ջուլիանիի ստեղծագործությունները, երկրորդ մասում՝ Լ.Բրաուերի, Ա.Լաուրոյի գործերը, ինչպես նաև ներկայացվեցին հայկական ժողովրդական ստեղծագործությունների մշակումներ: 

Այս խորագրի վերջին նյութերը