Լրահոս

14.05.2012 15:18


ՀԿԵ-ում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների սեզոնին

ՀԿԵ-ում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների սեզոնին

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր տնտեսություններում պատրաստվում են ամառային ուղևորափոխադրումների թեժ սեզոնին: Երկաթուղում ուղևորատար վագոնները և լոկոմոտիվները զննվում են ու վերանորոգվում, ստուգվում են գնացքների անվտանգության համակարգերը:

Մասնավորապես, մինչև մայիսի 27-ը դեպոյում կվերանորոգվի ու կներկվի 31 վագոն, 12 էլեկտրագնացք, 16 վագոնում կուժեղացվի օդափոխության համակարգը, ուղևորափոխադրումների սեզոնին նաև նախապատրաստված են Վորոնեժում հիմնական վերանորոգումն անցած 7 վագոնները:

Հատուկ նախապատրաստում է անցնում նաև ուղևորներին սպասարկող ողջ անձնակազմը:

Ամառային ուղևորափոխադրումների սեզոնին պատրաստման շրջանակներում վերանորոգման աշխատանքներ նաև կանցկացվեն Այրում-Գյումրի, Գյումրի-Երասխ, Երասխ-Մասիս և Քանաքեռ-Շորժա հատվածներում:

Հիշեցնենք, որ Երևան-Բաթումի-Երևան ֆիրմային գնացքը կսկսի գործել հունիսի 15-ից, իսկ Երևան-Սևան էլեկտրագնացքը՝ հուլիսի 1-ից: 

Այս խորագրի վերջին նյութերը