Լրահոս

14.05.2012 14:32


Վիրահայոց թեմի առաջնորդը նամակով դիմել է Վրաստանի նախագահին

Վիրահայոց թեմի առաջնորդը նամակով դիմել է Վրաստանի նախագահին

Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը նամակով դիմել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին` խնդրելով միջոցներ ձեռնարկել հայկական հուշարձանների պահպանության և Թբիլիսիի հինգ եկեղեցիները թեմին վերադարձնելու հարցով:

Նշված եկեղեցինեի ցուցակում նշվում են Սուրբ Նորաշեն (կառուցված 1467 թ.), Սուրբ Նշան (կառուցված 1703 թ.), Մուղնեցոց Սուրբ Գեւորգ (կառուցված 1356 թ.), Երեւանցոց Սուրբ Մինաս (կառուցված 1790 թ.), Շամքորեցոց Սուրբ Աստվածածին (կառուցված 1775 թ.) եւ Ախալցիխեի Սուրբ Նշան (կառուցված 1862 թ.) եկեղեցիները: Այս մասին զեկուցվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ ՀՀ մշակույթի նախարարություն:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր փլվել է Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու (կառուցվել է 1703 թ) զանգակատունը, որի կամարները զարդարված էին հայտնի նկարիչներ Հովնաթանյանների որմնանկարներով:

Նախնական վարկածով` փլուզման պատճառը երկու օր առաջ Թբիլիսիում տեղացած հորդառատ անձրևն է:

Այս խորագրի վերջին նյութերը