Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամլո ծառայությունից՝ Հանրապետության դպրոցներում ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ անցկացված ուժղացված ծառայության ընթացքում մայիսի 23-ին ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ է տեղափոխվել 96 ավտոմեքենա, որից 17-ը՝ Երևանում։ Նշված ավտոմեքենաներից 18-ը վարել են անչափահասներ, որոնցից 1-ը՝ Երևանում։ Ոստիկանության աշխատակիցների աչալրջության շնորհիվ այդ օրը դպրոցականների մասնակցությամբ դժբախտ պատահարներ չեն արձանագրվել։
ՀՀ փրկարար ծառայությունից տեղեկացնւմ են, որ մայիսի 23-ին, ժամը 00.15-ին Եղեգնաձոր-Աղավնաձոր ավտոճանապարհի 13-րդ կմ-ում վթար է տեղի ունեցել։ Դեռևս չպարզված հանգամանքներում «Տ-25» մակնիշի 2218 ՏԼ պետհամարանիշի կցորդիչով տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել ճանապարհամերձ քարակույտերին: Տրակտորի ղեկին եղել է Աղավնաձոր գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Արայիկ Հարությունյանը, իսկ կցորդիչում՝ նրա 11 համադասարանցիները: Պատահարի հետևանքով զոհվել է 1992 թ. ծնված Նարեկ Գրիգորյանը, իսկ Արսեն Եսայանը, Տրդատ Հակոբյանը, Հրաչ Ղազարյանը, Արտակ և Հայկ Հարությունյանները ստացել են տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը՝ տուժածները տեղի ուժերով տեղափոխվել են Եղեգնաձորի հիվանդանոց:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը բնութագրել են միջին ծանրության:
Զոհվել է շրջանավարտ պատանի