Լրահոս

14.05.2012 13:53


ԵԱՀԿ համանախագահներն անհանգստացած են շփման գծում իրավիճակի սրմամբ

ԵԱՀԿ համանախագահներն անհանգստացած են շփման գծում իրավիճակի սրմամբ

ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն, Իգոր Պոպովն ու ԵԱՀԿ գործող քարտուղարի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, տարածաշրջանային այցի շրջանակներում, այսօր ժամանել են Ադրբեջան։ Օդանավակայնում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն հայտնել է, որ այս այցի հիմնական նպատակը Լոնդոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ և Վարշավայում Հայաստանի արտգործնախարի հետ  տեղի ունեցած քննարկումների շարունակումն է։ Նրա խոսքերով՝ քննարկումները վերաբերում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ Սոչիում արված համատեղ հայտարարության դրույթների իրագործմանը։ Բրադկեն նաև անդրադարձել է շփման գծում լարվածության խորացմանը՝ նշելով, որ ԵԱՀԿ համանախագահներն անհանգստացած են իրավիճակի սրմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը