Լրահոս

14.05.2012 13:17


Պայթած փուչիկների համար ուզում են մեղադրել ԵՊԼՀ–ի ուսանող, բնապահպան ակտիվիստի՞ն

Պայթած փուչիկների համար ուզում են մեղադրել ԵՊԼՀ–ի ուսանող, բնապահպան ակտիվիստի՞ն

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանող, բնապահպան-ակտիվիստ Միքայել Նազարյանին ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:

Նախնական տվյալներով՝ Միքայել Նազարյանին բերման են ենթարկել, որովհետև  ներկա է գտնվել ՀՀԿ-ի կազմակերպած հանրահավաք-համերգին: Իրավաբան Արթուր Գրիգորյանը «Հետքին» տեղեկացրել է, որ, նախնական տվյալներով, նրան բերման են ենթարկել փուչիկների պայթյունի ժամանակ այնտեղ գտնվելու համար: Միքայել Նազարյանի հետ եղել է նաև Արթուր Գրիգորյանը, և իրենք պաստառներով Թեղուտի հարցի մասին են հիշեցրել հավաքի մասնակիցներին:

«Եթե որպես ականատես են տարել, էդ դեպքում բերման չեն ենթարկում, ծանուցագիր է ուղարկվում, որտեղ նշվում է իր կարգավիճակը և այլն, և այլն: Իսկ իրենք ուղղակի եկել ու բռնել–տարել են, դասական ձերբակալություն է»,-ասել է Արթուր Գրիգորյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը