Լրահոս

14.05.2012 13:08


Ֆրանսիայի նորընտիր նախագահը պատրաստվում է իր նախկին կնոջն առաջարկել Սենատի նախագահի պաշտոնում

Ֆրանսիայի նորընտիր նախագահը պատրաստվում է իր նախկին կնոջն առաջարկել Սենատի նախագահի պաշտոնում

«Daily Mail»-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստվում է իր նախկին կնոջը` Սեգոլեն Ռուայալին, առաջարկել Սենատի ղեկավարի պաշտոնում: «30 տարվա համատեղ կյանքից հետո Օլանդը լքել էր նրան, ու չնայած դրան` պատրաստվում է նրան դարձնել Ֆրանսիայի ամենաազդեցիկ կինը»,–գրում է պարբերականը։

Նշենք, որ Սեգոլեն Ռուայալին 2007թ. Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Նիկոլա Սարկոզիի գլխավոր մրցակիցն էր։

Ռուայալը լրագրողներին ասել է, որ ինքը դեմ չէ ստանձնել երկրի խորհրդարանի խոսնակի պաշտոնը: 

Այս խորագրի վերջին նյութերը