Լրահոս

14.05.2012 12:38


Աշոտյանին մարսողականի տեղն են ցույց տվել

Աշոտյանին մարսողականի տեղն են ցույց տվել

«Մասնագիտական խորհուրդ բոլոր նրանց, ով դեռ լիովին չի մարսել ՀՀԿ հաղթանակըԸնդունել օրը երեք անգամ միասնական շտաբի նիստերից հետո»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և տեղադրել «Մեզիմ ֆորտե» մարասողական դեղամիջոցի լուսանկարը։

Սա վրդովեցրել է ֆեյսբուքյան մի շարք օգտատերերի։ Նրանցից մեկը, օրինակ, Ալեն Սիմոնայնը, գրել է.

«Արդեն երկու օր է՝ կարդում եմ պրն. Աշոտյանի հումորները՝ կապված «Մեզիմ ֆորտե» դեղամիջոցի հետ: Ի՞նչ իրավունք ունեք նման ցինիկ կատակներ անել։ Ի՞նչ բարոյական իրավունք ունեք կատակել, նույնիսկ 1 տոկոս մեր հայրենակիցների մասին, որոնք չեն ընդունում ընտրությունների արդյունքը։ Դուք, եթե «չեմ սխալվում», կրթության ոլորտում մեծագույն բարեփոխումներ բերած նախարարն եք: Տարիներ շարունակ այս երկրի երիտասարդներին կրթելով եք զբաղվում: Սկսած «նարնջագույն բազեների» ճակատից մինչ նախարարի պորտֆել: Հիմա էլ, աշխատելու փոխարեն, նստել եք «ֆեյսբուքում» ստատուսներ եք գրում ու ուրախանո՞ւմ։ Գործ արեք: Զոլյանին գործից հանեք նշանակեք, ուսանողների հարցադրումներին պատասխանեք, ուսուցիչների որակն ու մակարդակը բարձրացրեք կամ, ասենք, մի հատ ստուգում անցկացրեք, տեսեք թե բաժանված գումարը համապատասխանո՞ւմ է բերված ձայների քանակին: Իսկ Ձեր «ֆեյսբուքում» անցկացրած աշխատանքային ժամի, ինտերնետի, աշխատասենյակի, որտեղ Դուք մեր ազգի մի մասի նկատմամբ հեգնանքով ստատուսներ եք գրում, վճարում եմ ես եւ նաեւ այն մարդիկ, ում Դուք հեգնում եք: Ուստի, բարի եղեք այդ ժամանակն օգտագործել Ձեր անմիջական գործունեության համար: Ես հավատում եմ, որ Դուք իմ գրածը կարդալիս կփոխվեք, վստահ չեմ, թե դրանից ինչ կստացվի, բայց դե «Մեզիմ ֆորտեի» տեղը գիտեք»։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը