Լրահոս

25.05.2009 16:42


Ընդդիմության ձայները տատանվում են 60–65%–ի սահմաններում

Ընդդիմության ձայները տատանվում են 60–65%–ի սահմաններում

Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո խոսնակ Արման Մուսինյանը լրագրողների հետ զրույցում նշել է. «Պետական ամբողջ ապարատը լծվել է ընտրությունների արդյունքները խեղաթյուրելու, կեղծելու և հասարակության քվեի վրա բռնանալու գործին»։

Որպես օրինակ, Ա. Մուսինյանը նշել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիք դնելուց ԿԸՀ «հրաժարվելը»

–Դրոշմակնիք դնելու իմաստն այն է, որ կարուսել չլինի, մեկը երկու անգամ չքվեարկի, ինչ-որ չափով այդ ընտրակեղծիքների շղթան նեղացնի,- ասել է նա։   

Ըստ Արման Մուսինյանի՝ ընտրություններին մասնակից ուժերը չեն պահպանել օրենքի համապատասխան դրույթն ու իրենց ցուցակներում կանանց անհրաժեշտ ներկայություն չեն ապահովել։ Այնուամնայնիվ, Արման Մուսինյանը նշել է, որ որպես ընտրությունների արդյունք՝ «իրական քվեների մասով Կոնգրեսը գերակշռող մեծամասնություն է կազմելու»։

- Արդար ընտրությունների  դեպքում հասարակության կողմից  մեզ աջակցությունը գնահատում ենք 60-65%,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը