Մայիսի 15-ին՝ ժամը 11:00-ին, մենք հրավիրում ենք մամուլի բոլոր ներկայացուցիչներին և հետաքրքրված քաղաքացիներին մամլո ասուլիսի, որը տեղի կունենա «Նովոստի Արմենիա» մամուլի ակումբում` Վարդանանց 7 հասցեում: Իրավապաշտպան ակտիվիստները, ոստիկանության ներկայացուցիչները, դատախազության և մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները հրավիրված են խոսելու այն մասին, թե ինչ է կատարվել DIY ակումբում, գնահատելու իրադրությունը, քննարկելու պատճառները և լուծումները, ինչպես նաև պատասխանելու լրագրողների հարցերին:
Մայիսի 8-ին` առավոտյան մոտավորապես ժամը 5-ին, երիտասարդ մարդկանց մի խումբ պայթեցրել են DIY ակումբ, որը տեղակայված է Փարպեցի 14/11 հասցեում: Համաձայն լայն տարածում գտած տեղեկատվության` երիտասարդ մարդկանց այս միևնույն խմբի թիրախում են մշտապես գտնվում այն ակումբները, որոնք, ըստ իրենց, աջակցում կամ խրախուսում են բազմազանությունը և միջմշակութային փոխհարաբերությունները: Ենթադրվում է, որ այս խումբը մեծ ֆաշիստական ցանցի մաս է, որը պարբերաբար տարածում է ատելության կոչեր:
Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը ձերբակալել է այս դեպքի երկու կասկածյալներին, մենք կոչ ենք անում ոստիկանությանը իրականացնել համապատասխան միջոցառումներ` բացահայտելու և պատժելու բոլոր հանցագործներին, ապահովել DIY ակումբի կրած վնասի համապատասխան փոխհատուցումը, երաշխավորել DIY և այլ ակումբների, ակումբների այցելուների ապահովությունը: Պետք է նշել նաև, որ ոստիկանությունն ունի արդեն բոլոր անհրաժեշտ ապացույցները` հանցագործության հիմքի հետ կապված, որի համար անհրաժեշտ է անհապաղ գործ հարուցել`մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նման հանցագործություն նախաձեռնելու և իրականացնելու համար:
Մենք խստորեն դատապարտում է նման անհարգալից, մոլեռանդ, ֆանատիկոս, անօրինական և ֆաշիստական արարքները, որոնք վտանգում են մեր հասարակության և երկրի անվտանգությունը և համերաշխությունը:
Ի՞նչ է կատարվել DIY ակումբում

Մարինե Մարգարյան