«ABC News»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան «Newsweek» ամսագիրը Բարաք Օբամային անվանել է արվամոլ։ Ամսագրի շապիկին` ԱՄՆ նախագահի նկարի տակ գրված է. «Առաջին արվամոլ նախագահը»:
Այս քայլին «Newsweek»–ի խմբագրակազմը դիմել է այն բանից հետո, երբ Օբաման հայտարարել է, թե կողմ է միասեռ ամուսնություններին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Օբաման ԱՄՆ պատմության մեջ առաջին նախագահն է, ով բացահայտ ընդունում է իրենց հարաբերությունները պաշտոնապես գրանցելու միասեռականների իրավունքը:
ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ վաղուց է մտածել, թե «որքան դժվար է այն մարդկանց համար, ովքեր միասեռ հարաբերություններ ունեն, սակայն սահմանափակված են դրանք օրինականացնելու անհնարինությամբ: «Անձամբ ինձ համար շատ կարևոր է հայտնել, թե ինչ դիրքորոշում ունեմ այս հարցի վերաբերյալ։ Միասեռական զույգերը պետք է ամուսնանալու հնարավորություն ունենան»,-ասել է Օբաման։
Newsweek. «Օբաման առաջին արվամոլ նախագահն է»