Լրահոս

14.05.2012 10:55


Հայարիական ծես Արփայի ափին

Հայարիական ծես Արփայի ափին

Հայ արիները վերականգնում են բոլոր Հայ Աստվածների տոներն ու ծեսերը, ևհազարամյակներ հետո վերստին նշվել է Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը:

...Երբ գարնան եռուզեռն իր ընթացքի մեջ է մտնում, հայարի օջախներում նոր թափ է ստանում հյուրընկալությունն ու հյուրասիրությունը: Հայոց հյուրընկալության երաշխավորն ու հովանավորը Վանատուր Աստվածն է՝ հայ օջախների պահապանը:

Ինչպես այս տարի առաջին անգամ մարտի 1-ին նշվեց Հայոց Գերագույն Աստված Հայր Արայի հրաշագործության տոնը, այնպես էլ առաջին անգամ հայարիները կնշեն Հայոց հյուրընկալության Աստված Վանատուրի տոնը՝ արիադավան-հեթանոսական հավատի վերականգնումից հետո:

…Մարտի 21-ի՝ Ամանորի և ապրիլի 26-ի՝ Զատիկի տոներից հետո, երբ գարունը արդեն բերք ու բարիքի և բնական ընթացքի ու ամռան սպասման մեջ է, հայարիները, հյուրընկալ դռները բաց, փառաբանում են Վանատուր Աստծուն, որ հայ օջախները միշտ հյուրընկալ պահի և Հայաստան աշխարհը լի ու առատ դարձնի...

Մայիսի 14-ին՝ առավոտյան, Հայոց Սրբազան Տոմարով Վանատուր օրը, ՀԱՄ Հոգևոր հանձնախմբի առաջադրած քրմերն ու քրմի թեկնածուները ծիսական և տոնական արարողություն անցկացրեցին Արփայի գետափին՝ Սևանա լիճ թափվող հատվածում, փառաբանեցին Վանատուր Աստծուն, Հայ Աստվածներին և Տիեզերքի Արարչին:

Հայ-արիական (հեթանոսական) ծեսին մասնակցել են Հայ Արիական Միաբանության անդամները՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ:

Այնուհետև հայարիները ամբողջ օրվա ընթացքում կայցելեն միմյանց օջախներ՝ փառաբանելով հայոց տներն ու Մեծ տուն-Հայրենիքը:

 Հայ արիական միաբանության 

 

Այս խորագրի վերջին նյութերը