Աշխարհ

14.05.2012 10:51


Քուրդ զինյալները առևանգել են Թուրքիայի իշխող կուսակցության շրջանային կառույցի ղեկավարին

Քուրդ զինյալները առևանգել են Թուրքիայի իշխող կուսակցության շրջանային կառույցի ղեկավարին

Թուրքական Hurriyet-ը տեղեկացնում է, որ երկրի Դիարբեքիր նահանգի Քուլփի շրջանում Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալները փակել են ճանապարհը, իրականացրել անձնագրային ստուգում՝ միաժամանակ քարոզելով PKK–ի գաղափարախոսությունը։

Այդ ընթացքում նշված ճանապարհով անցելիս է եղել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Քուլփի շրջանի կառույցի ղեկավար Վեյսել Չելիքը: Քուրդ զինյալները մեքենայից իջեցրել և առևանգել են վերջինիս, իսկ նրա հետ գտնվող 2 անձանց` բաց թողել:

Այս խորագրի վերջին նյութերը