Լրահոս

25.05.2009 16:17


Հիփոթեքային վարկերը շարունակելու են տրամադրվել

Կենտրոնական բանկի փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը վստահեցրել է, որ, չնայած ֆինանսատնտեսական ճգնաժամին, Հայաստանում հիփոթեքային վարկերը շարունակում են տրամադրվել.

-Հաճախ տարածված է այն մտայնությունը, որ հիփոթեքային վարկեր ընդհանրապես չկան։ Հիփոթեքային վարկերը կան, դեռևս շարունակում են տրամադրվել, սակայն, որպես կանոն, կան որոշակի խնդիրներ գների անկման և այլ խնդիրների հետ կապված, ու դրանք էապես պակասել են։ Հուսով ենք, որ, խթանման որոշակի  ծրագրերից ելնելով, հիփոթեքային վարկերի տրամադրումը  մոտ ապագայում կսկսի ավելանալ։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը