«Ռոյթերս»–ը հայտնում է, որ Վենեսուելայի տեղական թերթերից մեկի համար խաչբառեր կազմող անձին կասկածել են նախագահ Ուգո Չավեսի եղբորը սպանելու կոչ անելու մեջ:
Ըստ աղբյուրի՝ Վենեսուելայի պետական հեռուստատեսության մեկնաբանը նշել է, թե գաղտնի ուղերձը կոդավորված է խաչբառի պատասխանների մեջ։ «Մի խումբ մաթեմատիկոսներ, հոգեբաններ և այլ մասնագետներ ուսումնասիրել են «Ultimas Noticias» թերթի խաչբառը և եկել այն եզրակացության, որ նրանում կոդավորված է Ադան Չավեսի` Բարինաս նահանգի նահանգապետի նկատմամբ մահափորձի նկարագրությունը»,–ասել է հաղորդավարը։
Խաչբառի պատասխաններում եղել են հետևյալ բառերր՝ Adan (նախագայի եղբոր անունը), asesinen (սպանել բայի ստորադասական եղանակը) և rafaga (գնդացրային կրակահերթ բառի հոմանիշներից մեկը): Դրանից հետո թերթի խմբագրություն է այցելել հատուկ ծառայությունների վեց սպա, որպեսզի տեղեկություն ստանան խաչբառի հեղինակ Նեփթալի Սեգովիայի մասին: Իմանալով այդ մասին, հեղինակն ինքը կամավոր ներկայացել է Վենեսուելայի անվտանգության ծառայություն` բացատրություն տալու համար: Նա հերքել է հանցավոր մտադրության մասին կասկածները` ընդգծելով, որ իր աշխատանքն ունի բացառապես մշակութային և կրթական բնույթ։
Նշենք, որ «Ultimas Noticias»–ում տեղադրված խաչբառի ստուգումը լայն հասարակական արձագանք է գտել Վենեսուելայում։
Սպանության կոչ խաչբառում