Լրահոս

12.05.2012 12:24


Մայիսի 7-11-ը բանկերի կողմից վաճառվել է 75,119,996 ԱՄՆ դոլար

Մայիսի 7-11-ը բանկերի կողմից վաճառվել է 75,119,996 ԱՄՆ դոլար

Մայիսի 7-11-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 64,331,863 ԱՄՆ դոլար 392.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 75,119,996 ԱՄՆ դոլար՝ 393.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,450,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 393.72 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում իրականացվել է 1,050,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 392.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,202,533 EUR 508.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 12,147,549 EUR 512.99 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության տվյալների՝ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից նշված ժամանակահատվածում գնվել է 377,626,421 ՌԴ ռուբլի 12.96 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 86,326,710 ՌԴ ռուբլի 13.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Այս խորագրի վերջին նյութերը