Լրահոս

25.05.2009 14:47


ԿԲ փոխնախագահ. «Փող տպելը, որպես այդպիսին, վատ բան չէ»

ԿԲ փոխնախագահ. «Փող տպելը, որպես այդպիսին, վատ բան չէ»

Ուրբաթ օրը ՀՀ ԿԲ-ն վերանայել է իր դրամավարկային քաղաքականությունը և վերաֆինանսավորման տոկոսադրուքն իջեցրել է 1 %-ով։ ԿԲ փախնախագահ Վաչե Գաբրիելյանը լրագրողներին ասել է, թե շատերը չէին սպասում, որ տնտեսական անկումն այդքան մեծ կլիներ։ Եթե 2-րդ եռամսյակում, ըստ ԿԲ գնահատականի, այն կազմել է 5.8-6 %, ապա 3-րդ եռամսյակում անկումն ավելի մեծ կլինի։ Վ. Գաբրիելյանը հենց դրանով է բացատրում դրամավարկային քաղաքականության փոփոխությունները։

«7 օր»-ի հարցին, թե դա չի բերի մեծածավալ էմիսիայի, ԿԲ փոխնախագահը պատասխանել է. «Տոկոսադրույքի իջեցումն արդեն էմիսիա է։ Պարտադիր չէ, որ կանխիկ փող լինի, դա նաև էլեկտրոնային փողերի ավելացում է։ Փող տպելը, որպես այդպիսին, վատ բան չէ, եթե արվում է չափի մեջ և տնտեսական զարգացումներին համահունչ»։

 

Այս խորագրի վերջին նյութերը