Լրահոս

25.05.2009 14:51


Դաշնակցությունը միավորվելու կոչ է անում տարածաշրջանի առաջադեմ երիտասարդական շարժումներին

Դաշնակցությունը միավորվելու կոչ է անում տարածաշրջանի առաջադեմ երիտասարդական շարժումներին

Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական միությունը, լինելով  Ընկերվար երիտասարդների միջազգային միության լիիրավ անդամ, մայիսի 24-27-ը կազմակերպել է սևծովյան տարածաշրջանի երկրների համագործակցության խորհրդաժողով՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարացման և զարգացման» խորագրով։ Խորհրդաժողովին մասնակցում են 36 պատվիրակությունների ներկայացուցիչներ։ Հայաստանում սա նմանատիպ առաջին հանդիպումն է։ Քննարկվում են տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, Հայաստանի՝ դրանց չմասնակցելու, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ հարևան երկրների ագրեսիվ վերաբերմունքի հարցերը։

-Դաշնակցության երիտասարդական միությունը կարևորում է միջազգային դաշտում գործող ընկերվարական, ժողովրդավարական և աշխատավորական կուսակցությունների հետ իր դարավոր համագործակցության փորձը և այս փորձից օգտվելով՝ ցանկանում է կայունություն հաստատել նաև մեր տարածաշրջանում։ Դաշնակցության Երիտասարդական միությունը ամբողջ տարածաշրջանի առաջադեմ երիտասարդական շարժումներին կոչ է անում՝ միավորվել հանուն ժողովրդավարության և զարգացման,- «7օր»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակի արտաքին հարաբերական աշխատանքների գծով պատասխանատու Արտակ Զարգարյանը։

Նշենքլ, որ Թուրքիան մերժել է ժողովին մասնակցելու հրավերը։ Ադրբեջանն էլ իր հրաժարվելը պատճառաբանել է նրանով, թե խնդիրներ կունենա երկրի ներսում գործող ազգայնամոլական շարժումների հետ։

Այս խորագրի վերջին նյութերը