Այսօր լրանում է արցախյան հակամարտության ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի 18–րդ տարին
1994թ. մայիսի 5-ին ավարտվեց ՌԴ նախաձեռնությամբ Բիշքեկում կայացած՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական կառույցների ղեկավարների հանդիպումը, որտեղ ստորագրվեց Բիշքեկի արձանագրությունը` մայիսի լույս 9-ի գիշերը կրակը դադարեցնելու կոչով:
Այն ուժի մեջ մտավ մայիսի 12-ի կեսգիշերին:
Ադրբեջանի կողմից բիշքեկյան համաձայնության խափանումից հետո գործին միջամտել է ՌԴ պաշտպանության նախարար Պ. Գրաչովը՝ նպատակ ունենալով դադարեցնել զինված հակամարտությունը՝ մնացած հարցերի լուծումը թողնելով քաղաքագետներին: 1994-ի մայիսի 16-ին Մոսկվայում հանդիպելով ՀՀ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանի, ՀՀ պետնախարար Վ. Սարգսյանի, ԼՂՀ ՊԲ հրամանատար Ս. Բաբայանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Մ. Մամեդովի հետ՝ նա առաջարկել է մայիսի 17-ի 00 ժամից դադարեցնել կրակը: Այն մեծ դժվարությամբ ընդունել է նաև Ադրբեջանը և մեկ ամիս անց տվել իր համաձայնությունը: Պարտադրված հրադադարը պահպանվում է ցայսօր (2012):