Լրահոս

12.05.2012 10:05


Տխրահռչակ փուչիկների պատմությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել

Տխրահռչակ փուչիկների պատմությունից որոշ մանրամասներ են հայտնի դարձել

«Հրապարակը» գրում է. «ՀՀԿ-ի փուչիկների գծով կազմակերպիչները նախապես մի քանի ընկերությունների են դիմել մեծաքանակ փուչիկներ պատվիրելու համար, որոնք լիցքավորված պետք է լինեին հելիում անվտանգ գազով: Սակայն մեկ փուչիկի գինը նվազագույնը կազմել է հինգ հարյուր դրամ, ինչը ձեռնտու չի եղել, քանի որ որոշվել է հայ հանրությանը զարմացնել փուչիկների առատությամբ: Կարճ ասած՝ նախընտրել են էժան տարբերակը` դիմելով անհատ լցնողների: Ասում են` սովորաբար նորմալ կազմակերպությունները հրաժարվում են փուչիկները բնական գազով լցնելուց` իրենց հաճախորդներին ցույց տալով այնպիսի կադրեր, որտեղ կան փուչիկների բռնկվելու տեսարաններ:

Ի դեպ, նշենք, որ փողոցում վաճառվող փուչիկները հիմնականում լիցքավորված են բնական մեթան գազով, ինչը նույնքան վտանգավոր է: Պարզապես, քանի որ դրանք մեծ քանակությամբ չեն, նման պայթյունի վտանգը նվազագույնի է հասցված: Փաստորեն, իշխող կուսակցությունը միլիարդներով գումար ծախսեց, իսկ մանրուքների մեջ խնայեց: Սակայն եթե հաշվենք, թե ինչ վնաս կրեց արդյունքում` թեկուզ միայն բժշկական ծախսերի տեսքով, պարզ է, որ քաղաքական և ֆինանսական վնասներն ահռելի են»։

Այս խորագրի վերջին նյութերը