Լրահոս

12.05.2012 09:56


ԸԸՀ–ն Դալլաքյանին մերժեց

ԸԸՀ–ն Դալլաքյանին մերժեց

Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԺ ընտրություններից առաջ ՀՀԿ-ին անդամագրված, բայց մայիսի 6–ին անկուսակցական փաստաբան Էդմոն Մարուքյանին ձայներով զիջածՎիկտոր Դալլաքյանը դիմել էր Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով և պահանջել անվավեր ճանաչել թիվ 30 ընտրատարածքում տեղի ունեցած ԱԺ ընտրությունների արդյունքները: Դալլաքյանը պնդում է, որ Մարությանը վերջին 5 տարիներին անընդմեջ չի բնակվել Հայաստանում։ ԸԸՀ–ն, սակայն, քննել և միաձայն մերժել է Դալլաքյանի դիմում–բողոքը։

«Վանաձորում մարդիկ արդարության նկատմամբ հավատ ձեռք բերեցին, իսկ Վիկտոր Դալլաքյանը ցանկանում է այն ոչնչացնելու փորձ անել` թքելով իր օգտին 3 անգամ անընդմեջ քվեարկած ավելի քան 11 հազար ընտրողի կամքի վրա։ Վիկտոր Դալլաքյանը պետք է իր մեջ ուժ գտնի՝ համակերպվելու պարտության հետ և ԷդմոնՄարուքյանին շնորհավորի, այլ ոչ թե ամբողջությամբ պատվազրկվի»,-ավելի վաղ ասել էր Էդմոն Մարուքյանի լիազոր ներկայացուցիչ Կարեն Թումանյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը