Լրահոս

12.05.2012 09:25


Բեռլուսկոնին մտադիր է վաճառել «Միլան»-ի բաժնետոմսերի 40%-ը

Բեռլուսկոնին մտադիր է վաճառել «Միլան»-ի բաժնետոմսերի 40%-ը

«La Gazetta Dello Sport»-ը տեղեկացնում է, որ «Միլան»-ի սեփականատեր, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է վաճառել ակումբի բաժնետոմսերի 40%-ը։

Ըստ աղբյուրի՝ գնորդի դերում կարող են հանդես գալ Ռուսաստանի կամ Հոնգկոնգի ներդրողները, ում հետ Բեռլուսկոնին երկար ժամանակ գործնական կապեր ունի։

Ենթադրվում է, որ գործարքի գումարը կարող է կազմել շուրջ 200 մլն եվրո:

Հիշեցնենք, որ դեռևս 2010թ. լուրեր էին շրջանառվում, որ «Միլան»-ի բաժնետոմսերի մի մասը գնելու ցանկություն ունի «Գազպրոմ»-ը, սակայն հետագայում այդ լուրերը հերքվեցին:

Այս խորագրի վերջին նյութերը