Մայիսի 11-ին «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ քանդակագործ Սողոմոն Մելիքյանի փայտե քանդակների ցուցահանդեսի բացումը: Քանդակագործի աշխատանքներն ինքնատիպ տեսք ունեն. առաջին հայացքից դրանք կիսավարտ են, անչափ մոտ բնությանը: Աշխատանքները ծառի արմատներից են, ասես արվեստագետն ուղղակի որսացել է բնության պատկերները, ֆիքսել պահի շարժումը:
Արվեստագետի թեմատիկան բնությունն է, իսկ դա պատկերող քանդակներն ընդգծում են հեղինակի նուրբ ու զգայուն ներաշխարհը: Ներկաներից շատերը նշեցին, որ ցուցահանդեսը կարծես մարդ-բնություն ներդաշանակությունն արտահայտի. «Հետաքրքիր է, չէ, զգայուն աչքն ինչ բան է. մենք նայում ենք, ու չենք տեսնում, նա նայել է ու տեսել: Տպավորված եմ», -ասաց այցելուներից Նաիրան:
Ցուցահանդեսը կրում է «Կյանքի արմատ» խորագիրը. «Նյութի մեծ մասը ծառի արմատներն են: Ես դրանք դեն չեմ նետել, նորից կյանք եմ տվել:
Աշխատել եմ շատ չմշակել դրանք, թողնել այնպես, ինչպես կան, քանի որ բնությունն է կատարյալ ստեղծագործողը»,-ասաց Սողոմոն Մելիքյանը:
Նրա խոսքերով ինքը երբեք չէր մտածի, որ ցուցահանդես կարող է ունենալ:
«Ընկերներս են այնպես արել, որ կայանա այս ցուցահանդեսը: Այս հարցում ՆԱՄ-ի դերակատարումն էլ շատ մեծ էր, քանի որ այստեղ բացի օժանադակելը նաեւ խորհուրդներ տվեցին, ոգեւորեցին»,-հայտնեց քանդակագործը:
Ցուցահանդեսի բացման ընթացքում ՆԱՄ նախագահ Նարեկ Հարթունյանը Ս. Մելիքյանին հանձնեց խորհրդանշական նվերները` հայտնելով, որ ուրախ է ՆԱՄ հյուրընկալ տանիքի տակ տեսնել բնության եւ մարդու համատեղ այս հազվագյուտ ստեղծագործությունները :
Ս. Մելիքյանի աշխատանքները կարող եք դիտել նաեւ մայիսի 12-ին:
Ստեղծագործում են մարդն ու բնությունը

Մարիամ Մուղդուսյան
Նարեկացի արվեստի միություն