Լրահոս

25.05.2009 14:17


Շվեդիայի արտգործնախարար. «Շվեդիան չի ճանաչում հայերի ցեղասպանությունը»

Շվեդիայի արտգործնախարար. «Շվեդիան չի ճանաչում հայերի ցեղասպանությունը»

Պատասխանելով պատգամավոր Սեսիլիա Վիկստրեմի հարցմանը՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը հայտարարել է. «Շվեդիան Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած 1915 թ.-ի դեպքերը չի ճանաչում որպես ցեղասպանություն»։ Նրա խոսքերով, չնայած պատմական փաստերին, այս հարցի լուծումը քաղաքական գործիչների պարտականությունը չէ։ Շվեդիայի Հայկական կազմակերպությունների միության նախագահ Վահագն Ավեդյանը նշել է, որ Բիլդտի խոսքերը հակասում են ցեղասպանության վեևաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային կոնվեցիային, որը ստորագրել է Շվեդիան. «Ես չեմ հասկանում՝ ինչու՞ է Շվեդիայի արտգործնախարարը գտնում, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, կխանգարի հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը։ Եվ ես համոզված եմ, որ Թուրքիային պաշտպանելը չի մտնում Բիլդտի պարտականությունների մեջ»,-ընդգծել է Ավեդյանը։

 

Այս խորագրի վերջին նյութերը