Լրահոս

11.05.2012 15:54


«Կենտրոն» հեռուստաընկերությանը տուգանեցին

«Կենտրոն» հեռուստաընկերությանը տուգանեցին

Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովն այսօր 1 մլն դրամի չափով վարչական պատասխանատվության է ենթարկել «Կենտրոն» հեռուստաընկերությանը նախընտրական քարոզարշավի համար արգելված ժամանակահատվածում քարոզչական բնույթի հաղորդում հեռարձակելու համար։

Մայիսի 6-ին` «Կենտրոն» հեռուստաալիքի «Էպիկենտրոն» հաղորդման ժամանակ, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը կոչ է արել մասնակցել ընտրություններին և որևէ դեպքում ձայն չտալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Որոշումը 15-օրյա ժամկետում կարելի է բողոքարկել ՀՀ վարչական դատարանում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը