Լրահոս

11.05.2012 15:42


«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը

«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը

 «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2012թ. Հուլիսի 8-15-ը: Այս տարի փառատոնն ստացել է 1120 հայտ (անցյալ տարի` մոտ 700 հայտ) աշխարհի շուրջ 70 երկրից, ինչը վկայում է «Ոսկե ծիրան»-ի հանդեպ տարեցտարի աճող հետաքրքրության մասին:

Փառատոնի ժյուրիի նախագահը իսպանացի հայտնի կինոռեժիսոր, 2010թ. Կաննի կինոփառատոնի գլխավոր ժյուրիի անդամ Վիկտոր Էրիսեն է: Երևանի` գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման առիթով «Ոսկե ծիրան» կ/փ-ը 2012թ-ին կներկայացնի նոր ծրագիր` «Գիրք և կինո» խորագրով: Ծրագրում ընգրկվելու են հայ և համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները:

Մրցութային ծրագիրը 2012թ-ին կպահպանի 4 մրցույթները` «Միջազգային խաղարկային», «Միջազգային վավերագրական», «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ». վերջինս մեկնարկել է 2011թ-ին և անդրադառնում է երիտասարդ կինոռեժիսորների կարճամետրաժ ֆիլմերին: Հարուստ ֆիլմացանկով կներկայանան «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերը, որոնցում սպասվում են մի շարք անակնկալներ համաշխարհային կինոյի վարպետներից: Մասնավորապես՝ «Հարգանքի տուրք» ծրագրի շրջանակներում կիրականացվեն Յուրի Երզնկյանի 90-ամյակին («Յուրի Երզնկյանը և իր աշակերտները») և Ֆրունզե Դովլաթյանի 85-ամյակին նվիրված ցուցադրություններ: Հատուկ կարևորությամբ կնշվի Անդրեյ Տարկովսկու 80-ամյակը:

Փառատոնի շրջանակներում արդեն 6-րդ անգամ կկազմակերպվի «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումը, որը հանդիսանում է «Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագրի մի մաս և իրագործվում է Եվրամիության աջացությամբ: 

Այս խորագրի վերջին նյութերը